Պուշկինի դպրոցի տնօրենի պաշտոնի համար կարող է հայտարարվել նոր մրցույթ![]() 12 մայիսի 2025 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի ծնողները, ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանի հետ ունեցած հանդիպումից հետո, նախարարության դիմաց հավաքված մյուս ծնողներին փոխանցել են, որ, հնարավոր է, հայտարարվի նոր մրցույթ՝ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար։ «Մենք հույս ունենք Նատալյա Ստեփանյանի բողոքարկման արդյունքները դրական կլինեն, եթե այդպես չլինի, կհայտարարվի նոր մրցույթ: Ոչ մի նոր թեկնածու չի կարող մասնակցել մրցույթին առանց դպրոցի ծնողական խորհրդին ներկայացնելու դպրոցի զարգացման 5-ամյա ծրագիրը։ Միայն ծնողական խորհրդի հաստատումից հետո կարող է մասնակցել մրցույթի հաջորդ փուլերին»,– ասել է դպրոցի շրջանավարտ ու ծնող Գայանե Մուրադյանը, հայտնում է Panorama.am-ը։ Գայանե Մուրադյանը հայտնել է, որ նոր մրցույթի հայտարարման դեպքում Նատալյա Ստեփանյանը կարող է վերականգնել իր թեկնածությունը։ Ծնողների ցանկությունը մնում է անփոփոխ՝ տեսնել Ստեփանյանին տնօրենի պաշտոնում, քանի որ, նրանց պնդմամբ, նա արժանացել է ծնողական խորհրդի վստահությանը և միշտ հաշվի է առել աշակերտների ու ծնողների կարծիքները։ «Մինչև նոր, ծնողների կողմից ընդունված տնօրեն ընտրվի, ժամանակավոր պաշտոնակատար է նշանակված Զառա Բարսեղյանը, մենք համաձայն են դրա հետ»,– նշել է ծնողներից մեկը։ Ծնողները նաև ընդգծել են, որ ԿԳՄՍ նախարարությունը չունի իր թեկնածուն տնօրենի պաշտոնի համար, քանի որ այդ մասին որևէ տեղեկություն չեն ստացել։ Առավոտյան դպրոցի մի խումբ ծնողներ հավաքվել էին ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց՝ նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպում պահանջելով։ Դպրոցում լարված մթնոլորտը սկսվել է դեռ անցած շաբաթվանից, երբ աշակերտներն, նրանց ծնողները և ուսուցիչները հայտնել են իրենց աջակցությունը երկարամյա տնօրեն Նատալյա Ստեփանյանին։ Երևանի քաղաքապետարանը տեղեկացրել է, որ նա չի ճանաչվել հաղթող մրցույթի հարցազրույցի փուլում։ Ստեփանյանը բողոքարկել է որոշումը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |