Ֆասթ Բանկից Mastercard World ձեռք բերելիս՝ 12 հազար ՀՀ դրամ քեշբեք![]() 13 մայիսի 2025 - 10:24 AMT PanARMENIAN.Net - Ֆասթ Բանկի հաճախորդները մայիսի 1-ից մինչև հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում, ձեռք բերելով Mastercard World պրեմիում դասի քարտ, և մինչև հաջորդ ամսվա ավարտը 100,000 ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթով անկանխիկ գործարք կատարելու դեպքում, կստանան 12,000 ՀՀ դրամին համարժեք քեշբեք։ Առաջարկը գործում է միայն նոր պատվիրված քարտերի դեպքում։ Ֆասթ Բանկի Mastercard World քարտերը լայն հնարավորություններ են ընձեռում քարտապաններին ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։ Քարտապանների տրամադրության տակ է գտնվում միջազգային անձնական օգնականի` Concierge-ի ծառայությունը 24/7 ռեժիմով։ Քարտապանները հնարավորություն ունեն տարեկան 6 անգամ մուտք գործել ավելի քան 1200 Lounge Key բիզնես սրահներ, օգտվել Եվրոպայի ավելի քան 100 օդանավակայանների Fast Track՝ հատուկ գոտիների ուղիներից՝ շրջանցելով կանոնավոր հերթերը։ Ֆասթ Բանկի թողարկած Mastercard World-ի բոլոր առավելություններին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։ Ֆասթ Բանկի բոլոր ԱկնՔարտերն ապահովում են տարեկան մինչև 5% տոկոս եկամտաբերություն դրական մնացորդի դեպքում՝ նպաստելով քարտապանի խնայողությունների ավելացմանը: Ֆասթ Բանկի ԱկնՔարտերը հնարավոր է ձեռք բերել ինչպես Բանկի մասնաճյուղերից, որոնք գործում են 24/7 աշխատանքային գրաֆիկով, այնպես էլ պատվիրել Ֆասթ Բանկի հավելվածով և ստանալ անվճար առաքմամբ։ Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է՝ ներկայացված Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |