2025-ի 1–ին եռամսյակում շինարարությունը հյուրանոցային ոլորտում աճել է ավելի քան 80%-ով![]() 13 մայիսի 2025 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հյուրանոցային ոլորտում շինարարության ծավալը 2025 թվականի առաջին եռամսյակում կտրուկ աճել է՝ 81․8%-ով՝ հասնելով 1․8 մլրդ դրամի կամ մոտ 4․6 մլն դոլարի։ Այդ են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալները։ Ավելի վաղ նշվել էր, որ շինարարության ընդհանուր ոլորտում առաջին եռամսյակի ընթացքում գրանցվել է 13.6 տոկոս աճ, որի արդյունքում ծավալները հասել են 77.6 միլիարդ դրամի՝ մոտ 199 միլիոն դոլարի համարժեք։ Զգալիորեն աճել են շինարարության ծավալները կրթության և առողջապահության ոլորտներում, հայտնում է Sputnik Արմենիան։ Դպրոցների ու մանկապարտեզների շինարարության ծավալներն աճել են 50.1 տոկոսով՝ հասնելով մոտ 3.4 միլիարդ դրամի (մոտ 8.8 միլիոն դոլար), իսկ հիվանդանոցների շինարարության ծավալն ավելացել է գրեթե երեք անգամ՝ կազմելով մոտ 900 միլիոն դրամ կամ 2.3 միլիոն դոլար։ Բնակարանաշինության հատվածում ևս նկատվել է աճ՝ 12.6 տոկոս։ Այդ ոլորտում իրականացված շինարարական աշխատանքների ծավալները հասել են 45.4 միլիարդ դրամի (մոտ 116.4 միլիոն դոլար)։ Միևնույն ժամանակ, մշակող արդյունաբերության շինարարության մասով արձանագրվել է անկում։ Այս ուղղությամբ ծավալները նվազել են 23.4 տոկոսով՝ նվազելով մինչև 4.6 միլիոն դոլար։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |