Փաշինյանը՝ Հռոմի պապին․ Վերահաստատում եմ ՀՀ հանձնառությունը Սուրբ աթոռի հետ երկխոսությունը խորացնելու գործում

Փաշինյանը՝ Հռոմի պապին․ Վերահաստատում եմ ՀՀ հանձնառությունը Սուրբ աթոռի հետ երկխոսությունը խորացնելու գործում

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Լեո XIV-ին Հռոմի սրբազան քահանայապետ ընտրվելու առիթով:

Նա վերահաստատել է ՀՀ հանձնառությունը Սուրբ աթոռի հետ երկխոսությունը խորացնելու գործում։

Շնորհավորական ուղերձում նշված է. «Ձերդ Սրբություն, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հռոմի Սրբազան Քահանայապետ ընտրվելու կապակցությամբ:

Լիահույս եմ, որ Ձեր աստվածահաճո առաքելությունն իր նպաստը կբերի ամբողջ աշխարհում խաղաղության, արդարության և հանդուրժողականության հաստատմանը:

Վերահաստատում եմ Հայաստանի հանձնառությունը պատմական ամուր կապերի, նույնակունք արժեքների, հոգևոր ու քրիստոնեական մշակութային ժառանգության վրա հիմնված՝ Հայաստան - Սուրբ Աթոռ միջպետական հարաբերությունները և առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն առավել խորացնելու ու զարգացնելու գործում:

Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ Ձեր վեհ ու մարդասիրական առաքելության մեջ: Ընդունեք խնդրեմ, Ձերդ Սրբություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

 Ուշագրավ
---