Ղազարյանը դիմել է դատախազություն՝ Ռուբինյանի գործողություններում տեսնելով խտրական վերաբերմունք

Ղազարյանը դիմել է դատախազություն՝ Ռուբինյանի գործողություններում տեսնելով խտրական վերաբերմունք

PanARMENIAN.Net - Հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի կողմից «խտրական վերաբերմունքի ցուցաբերման» հիմքով։

«Մայիսի 12–ին Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի կողմից քաղաքացիների ընդունելության ժամանակ միայն ինձ ընդունելության չարժանացնելու դեպքի առիթով, այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։

Ռուբեն Ռուբինյանի գործողություններում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասով նկարագրվող ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, այն է անձի հանդեպ խտրականության ցուցաբերում` պայմանավորված աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների հանգամանքների հիմքով»,–ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ Ղազարյանը հայտնել էր, որ մայիսի 12-ին հերթագրվել է հանդիպման ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի հետ և մտադիր է նրա հետ քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելուն վերաբերող հարցեր։

Ապրիլի 28-ին «Արթուն ենք» շարժման անունից ԱԺ բոլոր պատգամավորներին հանձնվել է Նիկոլ Փաշինյանին խելամիտ ժամկետում (10 օրվա ընթացքում) անվստահություն հայտնելու գործընթաց (իմպիչմենտ) նախաձեռնելու առաջարկով անհատական նամակներ:

 Ուշագրավ
---