2025–ին ՀՀ այցելած զբոսաշրջիկների քանակը նվազել է ավելի քան 11 %-ով![]() 13 մայիսի 2025 - 14:14 AMT PanARMENIAN.Net - 2025թ. հունվար-մարտ ամիսներին ՀՀ է այցելել 386,741 զբոսաշրջիկ, որը 11.3 տոկոսով, կամ 49,034-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից։ ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ է այցելել 435,775 զբոսաշրջիկ, հայտնում է Aysor.am-ը։ Նրանցից 144,072-ը Ռուսաստանից են եղել, ինչն ամբողջ զբոսաշրջային հոսքի 37.3 տոկոսն է։ Վրաստանից ժամանածների թիվը կազմել է 59,624 (15.4 տոկոս), իսկ Իրանից՝ 34,369 (8.9 տոկոս)։ Թուրքիայից 2025-ի առաջին երեք ամիսների ընթացքում Հայաստան է այցելել 2422 զբոսաշրջիկ։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |