ՀԿԿ-ում 44 թափուր հաստիք կա՝ «թեկնածուները բարեվարքության «ֆիլտրերը» չեն հաղթահարում»

ՀԿԿ-ում 44 թափուր հաստիք կա՝ «թեկնածուները բարեվարքության «ֆիլտրերը» չեն հաղթահարում»

PanARMENIAN.Net - Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ հետախուզական ստորաբաժանումում առկա է 44 թափուր հաստիք, իսկ ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց դեպքում՝ ևս 11 թափուր տեղ, որոնցից մի քանիսը վերաբերում են քննիչների հաստիքներին։ ԱԺ-ում այդ մասին հայտարարել է ՀԿԿ նախագահ Արթուր Նահապետյանը՝ անդրադառնալով իր ավելի վաղ արված դիտարկումը, որ քննիչների թափուր հաստիքները չեն համալրվում, քանի որ մրցույթների ընթացքում առկա բարեվարքության և առաքինության ստուգման «ֆիլտրերով» անցնելիս թեկնածուները չեն հաղթահարում մրցույթը։

Նահապետյանը պարզաբանել է, որ կոմիտեի ձևավորման օրվանից սկսած, ոչ մի թեկնածու բարեվարքության բացասական եզրակացությամբ պաշտոնի չի նշանակվել, հայտնում է «Փաստինֆոն»։

«Այնուհետև թեկնածուները գրավոր և բանավոր փուլեր են հաղթահարում, որից հետո միայն նշանակվում է պաշտոնի։ Ինչ մնում է առաքինության փուլին, այն ՀԿԿ օրենքով նախատեսված որոշակի ընթացակարգ է, որը ստուգում է արդեն իսկ պաշտոնի նշանակված անձանց առաքինությունը, թե որքանով են անձինք բարեվարք, կարգապահ, անհանդուրժող կոռուպցիայի առանձին դրսևորումների նկատմամբ։ Այսինքն, ընթացակարգ է, որը ստուգում է կոմիտեի ծառայողին, որը կատարում է ներքին անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից»,– հավելել է նա։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---