ՀԿԿ նախագահ․ 2025-ի 4 ամսում ավելի մեծ չափով գումար է վերականգնվել, քան ամբողջ 2024–ին պատճառված վնասն է

ՀԿԿ նախագահ․ 2025-ի 4 ամսում ավելի մեծ չափով գումար է վերականգնվել, քան ամբողջ 2024–ին պատճառված վնասն է

PanARMENIAN.Net - 2025 թվականի առաջին 4 ամիսների ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված մոտ 5 մլրդ դրամի վնասը՝ այսինքն, ավելի մեծ չափով գումար է վերականգնվել այս տարվա 4 ամիսների ընթացքում, քան ամբողջ 2024 թվականին պատճառված վնասն է: Այդ մասին Ազգային ժողովում ասել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը:

Անդրադառնալով 2024 թվականի ընթացքում պետությանը վերադարձված գումարին՝ Արթուր Նահապետյանը նկատել է, որ վերականգնված գումարը՝ մոտ 477 մլն դրամը, փաստացի դրամական տեսքով վերականգնված գումարն է, հայտնում է 1lurer.am-ը։

«Մենք ունենք բազմաթիվ շարժական և անշարժ գույքեր, որոնք արգելանքի տակ են դրվել, և, բնականաբար, այս թվի մեջ շարժական ու անշարժ գույքերը ներառված չեն: Եթե դրանցով հետագայում ունենանք մեղադրական դատական ակտեր, ապա պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ փաստացի ծավալն ավելի մեծ կլինի, քան նշված 477 մլն դրամն է»,–ասել է նա։

 Ուշագրավ
---