Պատմության թանգարանը միջոցառումների շարքով կմեկնարկի «Թանգարանների գիշերը»![]() 13 մայիսի 2025 - 14:58 AMT PanARMENIAN.Net - «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում» խորագրով անցկացվող թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» նախաձեռնության շրջանակում Հայաստանի պատմության թանգարանը պատրաստել է մի շարք միջոցառումներ։ Մայիսի 17-ին, ժամը 20:00-ին թանգարանի տարածքում նախատեսվում է համերգ՝ «Կայթ» նվագախմբի մասնակցությամբ։ Հանդիսատեսը հնարավորություն կունենա լսելու պատմական Հայաստանի տարբեր շրջաններից մեզ հասած երգեր՝ նոր երաժշտական մշակումներով, որոնց շարքում են «Գորանի», «Հավկունք վըր ծովունը», «Թագպարը» և այլ ստեղծագործություններ։ Նույն օրը՝ մայիսի 17-ին, ժամը 21:00-ին նախատեսվում է «Պետականության վերականգնման ուղիներով. 15–18-րդ դարեր» վերնագրով մշտական ցուցադրության վերաբացումը։ Ցուցադրության շրջանակում ներկայացվելու են հայ հոգևոր ու մշակութային ժառանգությունը ներկայացնող եկեղեցական նվիրատվական արձանագրություններ ու փաստաթղթեր, սփյուռքահայ համայնքներից պահպանված տպագիր գրքեր, Ղուկաս Վանանդեցու պատրաստած աստրոլաբը, Սանահինի տպավորիչ դաջազարդ վարագույրը, Երևանի Պողոս Պետրոս եկեղեցու վերականգնված որմնանկարները, Սիմեոն Երևանցի կաթողիկոսի գահը և այլ արժեքավոր նմուշներ։ Մայիսի 17-ին և 18-ին, ժամը 11:00-ից սկսած, թանգարանում կանցկացվեն բարբառային շրջայցեր՝ «Մեր պատմությունը՝ մեր բարբառներով» խորագրով՝ ներկայացնելով պատմական անդրադարձներ տարբեր հայկական բարբառներով։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |