«Սոյուզռոսսախարը» ռիսկային չի համարում ՌԴ և ԵԱՏՄ ապահովումը շաքարով 2025–ին

«Սոյուզռոսսախարը» ռիսկային չի համարում ՌԴ և ԵԱՏՄ ապահովումը շաքարով 2025–ին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի շաքարի արտադրողների միությունը՝ «Սոյուզռոսսախարը», հայտարարել է, որ 2025 թվականին շաքարի ապահովման համար Ռուսաստանում և ԵԱՏՄ երկրներում որևէ ռիսկ չի տեսնում, թեև շաքարի ճակնդեղի մի մասը տուժել է ցրտահարություններից։

«Ռուսաստանի և ԵԱՏՄ երկրների շաքարի ապահովման առումով այս տարի որևէ ռիսկեր չկան։ Բարենպաստ եղանակային պայմանների պարագայում մենք սպասում ենք շաքարի ճակնդեղի պատշաճ բերք, որը կբավարարի ներքին պահանջարկը և արտահանման պարտավորությունները», — ասել է միության վարչության նախագահ Անդրեյ Բոդինը, հայտնում է Interfax-ը։

«Սոյուզռոսսախարի» տվյալներով՝ ապրիլի վերջին և մայիսի սկզբին մի շարք շրջաններում գրանցված ցրտահարություններն ազդել են ավելի քան 120 հազար հեկտար շաքարի ճակնդեղի ցանքատարածքների վրա։ Ամենաշատը տուժել են Բելգորոդի և Լիպեցկի մարզերը։ Նախնական տվյալներով՝ վերացանքի ենթակա տարածքը կարող է կազմել ավելի քան 75 հազար հեկտար։

Մայիսի 5-ի օպերատիվ տվյալներով՝ շաքարի ճակնդեղի ցանքսն իրականացվել է 1,009,850 հեկտար տարածքի վրա։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---