Թորոսյան. Դադարեցվում է գործունեությունս Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնում![]() 13 մայիսի 2025 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Պատանի հանդիսատեսի թատրոնի արդեն նախկին տնօրեն Էմին Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ մայիսի 13-ից, այլևս չի զբաղեցնում տնօրենի պաշտոնը։ «Հարգելինե՛ր, վերջին շրջանում առցանց, տպագիր, սոցիալական տեղեկատվական տարբեր միջոցներով Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի և իմ պաշտոնավարության հարցի հետ կապված շատ անդրադարձեր եղան: Պարտավորված եմ զգում տեղեկացնել բոլոր սրտացավ մարդկանց: Երևանի քաղաքապետարանից ստացած որոշումն առ այն, որ այսօրվանից՝ 2025 թվականի մայիսի 13-ից, հիմք ընդունելով մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանի հիմնազուրկ զեկուցագիրն ուղղված Երևանի քաղաքապետին, աշխատանքային պայմանագրի միակողմանի խզմամբ, դադարեցվում է գործունեությունս Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնում: Մեկնաբանություններն ավելորդ եմ համարում: Այս պահին առավե՛լ կարևորում եմ հետևյալը: Թատերական մասնագիտական ու թատերասեր հանրության, գործընկերներիս, իրենց արդարացի բողոքի ձայնը բարձրացրած բոլոր մարդկանց շնորհակալությունս եմ հայտնում՝ աջակցության, զորակցության, գնահատականների, հոգով ամուր մնալու, եռանդը չկորցնելու և անկեղծ մաղթանքների համար: Հավատը հույս է ներշնչում, որ կամայականության, հաճկատարության և դիլետանտիզմի փոխարեն, մեր վաղվա օրը, այնուամենայնիվ, արդարության, անկողմնակալության, պրոֆեսիոնալիզմի, մարդկային առողջ հարաբերությունների, նվիրվածության և նույնքան առողջ տրամաբանության գերակայությամբ է առաջնորդվելու»,–գրել է նա։ Նա նաև առանձնակի շնորհակալություն է հայտնել հարազատ թատրոնին, ՊՀԹ-ի նվիրյալ աշխատակազմին, գեղարվեստաստեղծագործական խմբի անդամներին, արտիստներին, բոլոր ծառայությունների աշխատակիցներին՝ համատեղ յոթնամյա ադյունավետ գործունեության համար: «Համաշխարհային դրամատուրգիայի, համամարդկային խնդիրների հետ, առաջի՛ն հերթին կարևորեցինք ազգային անկորնչելի արժեքների փառաբանումն ու վերհանումը՝ թատրոնին հասու գեղարվեստական ու գեղագիտական միջոցներով: Շնորհակալ եմ, հարգելի, սիրելի մարդիկ»,–ասվում է գրառման մեջ։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |