ՆԳՆ–ն հորդորում է չճշտված տեղեկություններ չտարածել 2-ամյա երեխայի անհետացման հետ կապված![]() 13 մայիսի 2025 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հորդորել է չճշտված տեղեկություններ չտարածել Մարմարիկում 2-ամյա Տիգրան Պետրոսյանի անհետացման, նաև՝ որոնողական աշխատանքների հետ կապված: «Կցանկանայի հասարակությանը և լրատվամիջոցներին հորդորել չճշտված տեղեկություններ չհրապարակել, ավելորդ չխաղալ մարդկանց էմոցիաների հետ: Ընտանիքը ծանր հոգեվիճակում է, ու այդ չճշտված ինֆորմացիաները որևէ կերպ չեն օգնում ո՛չ նրանց, ո՛չ էլ ստեղծված իրավիճակին»,- ասել է Սարգսյանը, որը Մարմարիկում հետևել է փրկարարների աշխատանքներին, հայտնում է Արմենպրեսը։ Խոսնակն ընդգծեել է՝ հանրության, հրապարակումների զսպվածությունը զերծ կպահի անհարկի խուճապից ու թույլ կտա, որ մարդիկ առավել սևեռվեն բուն խնդրի վրա՝ արդյունքի հասնելու նպատակով: «Ոստիկաններն ու փրկարարներն առավոտից կրկին որոնողական աշխատանքներ են տանում գետի ամբողջ երկայնքով, նաև՝ ջրամբարի տարածքում, գյուղում և հարակից վարչական տարածքներում»,- եզրափակել է նա: Ներքին գործերի նախարարությունը մայիսի 4-ին՝ ժամը 11:52-ին, ստացել է ահազանգ երեխայի կորելու վերաբերյալ։ Այդ պահից որոնողական աշխատանքները սկսվել են, սակայն առայժմ որևէ արդյունք չի արձանագրվել։ Ոստիկաններն ու փրկարարներն արդեն ուսումնասիրել են առաջ քաշված բոլոր վարկածները և շարունակում են դրանց ստուգումը։ Երեխայի անհետացման դեպքի առթիվ մայիսի 6-ին հարուցվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (սպանություն): ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |