Զեղծարարության տարածված սխեմաներից մեկը՝ հեռախոսազանգեր․ Ինչպե՞ս պաշտպանվել

Զեղծարարության տարածված սխեմաներից մեկը՝ հեռախոսազանգեր․ Ինչպե՞ս պաշտպանվել

PanARMENIAN.Net - Զեղծարարներն անընդհատ զարգացնում են իրենց սխեմաներն ու առավել «հնարամիտ» տարբերակներ գտնում՝ կորզելու մարդկանց էլեկտրոնային դրամապանակի գաղտնաբառերն ու քարտերի տվյալները․ դրանցից մեկը և այժմ շատ տարածվածը հեռախոսազանգերն են։

Ի՞նչ տարբերակով են աշխատում կեղծ հեռախոսազանգերը

Հաճախ այն զեղծարարները, որ դեռ «հմտացած» չեն նման խարդախություններում, զանգահարում են շատ տարբեր երկրների հեռախոսահամարներից, ինչն արդեն իսկ կարևոր ազդակ է լինում՝ զանգին չպատասխանելու և զգոն լինելու համար։

Կան նաև զեղծարարների խմբեր, որ կարողանում են կեղծել հայկական հեռախոսահամարները, ընդհուպ մինչև ձեր բանկի հեռախոսահամարը։ Եթե դուք նաև ձեր հեռախոսում գրանցել եք ձեր բանկի հեռախոսահամարը, զանգի պահին էկրանին կտեսնեք անգամ բանկի անունը։ Սակայն ամենակարևորը սկսվում է այդ պահից․ այդ պարագայում ևս պետք է զգոն լինել և չտրամադրել անձնական ոչ մի տվյալ։

Երբ պատասխանում եք հեռախոսազանգին, իբր բանկի աշխատակից ներկայացած անձը սկսում է ձեզ համոզել՝ ասելով․ «Հիմա ձեր հաշիվները կոտրել են, զեղծարարները փորձում են գումար կորզել կամ վարկ ձևակերպել, իսկ մենք փորձում ենք կանխել դա, դրա համար անհրաժեշտ է՝ մեզ փոխանցեք բանկային քարտի դիմացի և հետևի տվյալները, հավելվածի գաղտնաբառը», կամ կարող են ասել, որ հիմա ձեր հեռախոսին ուղարկված կոդը պիտի ասեք, սակայն պարզ է, որ դա վարկի ձևակերպումը հաստատելու կոդն է, ինչը նրանց հայտնելուց հետո ձեր անունով միանգամից վարկ կձևակերպվի։

Միշտ հիշեք՝ ոչ մի բանկի աշխատակից երբեք ձեզնից նման խիստ անձնական տվյալներ չի հարցնի՝ բանկային քարտի տվյալներ, SMS-ով ուղարկվող կոդ, էլեկտրոնային դրամապանակի գաղտնաբառ և այլն։

Իհարկե, բանկի հեռախոսահամարով զանգահարելը վստահություն է ներշնչում, բայց նման պարագայում անպայման պիտի անջատեք զանգը ու ինքներդ կապվեք ձեր բանկի հետ՝ ճշտելով՝ արդյոք նրանք էին զանգահարել։

IDBank-ը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---