Գալյան․ Քրեակատարողական ծառայությունում արտոնյալ պետք է լինի մեկ անձ՝ ՔԿՀ ծառայողը

Գալյան․  Քրեակատարողական ծառայությունում արտոնյալ պետք է լինի մեկ անձ՝ ՔԿՀ ծառայողը

PanARMENIAN.Net - Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, որը մասնակցել է քրեակատարողական ծառայողների ատեստավորման գործընթացին, հայտարարել է, որ Քրեակատարողական ծառայությունում արտոնյալ կարգավիճակում պետք է լինի մեկ անձ, և այդ մեկը` քրեակատարողական ծառայողն է:

Նա նշել է, որ կառավարությունն առաջնահերթորեն նպաստում է բարձր պատրաստվածություն ցուցաբերող ծառայողների նյութական վիճակի բարելավմանը։ Ըստ նախարարի՝ ատեստավորման հաջող հանձնումը բացում է ուղիղ ճանապարհ դեպի ոչ միայն բարձր աշխատավարձ, այլև ավելի մեծ պատասխանատվություն։

«Եթե դուք որոշել եք ատեստավորում անցնել, ձեր ստանձնած բեռի ծավալը, ըստ էության, ավելանում է: Ատեստավորումը բարեհաջող անցնելուց հետո պետք է գիտակցեք, որ նոր որակի ծառայողներ եք, և ի տարբերություն մյուսների՝ ունեք առավելություն և ավելի բարձր պատասխանատվության զգացում»,–ասել է նա։

Նախարարը շեշտել է, որ ծառայության ամրապնդման հիմքը համախմբվածությունն ու մասնագիտական կարողությունների զարգացումն է։

Ատեստավորման թեստավորման փուլից առաջ ծառայողները հաջողությամբ հաղթահարել են ֆիզիկական պատրաստվածության քննությունը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---