ԵԱՏՄ-ում էլեկտրոնային տրանսպորտային բեռնագրերի փորձնական ծրագիր կմեկնարկի![]() 13 մայիսի 2025 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 12-ին ԵԱՏՄ Էներգետիկայի և ենթակառուցվածքների հարցերով հանձնակատար Արզիբեկ Կոժոշովի նախագահությամբ, տեղի է ունեցել աշխատանքային խմբի առաջին նիստը, որը նվիրված է եղել միջազգային թվային բեռնագրերի e-CMR կիրառման փորձնական ծրագրի մեկնարկին։ Նիստի ընթացքում քննարկվել են ծրագրի գործարկման կազմակերպչական հիմնական հարցերը, համաձայնեցվել են ժամկետներն ու իրագործման հաջորդականությունը։ Ծրագրի մեկնարկի համար ԵԱՏՄ երկրները պետք է մշակեն միասնական e-CMR ձևաչափ, լուծեն թվային տվյալների իրավական ուժի ճանաչման հարցը սահմանային ինֆորմացիոն փոխգործակցության շրջանակում և հաստատեն տեղեկատվության փոխանակման կարգը էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության օպերատորների և վստահելի երրորդ կողմերի միջև։ «Մեր համատեղ աշխատանքի արդյունքներից է կախված ոչ միայն միջազգային ավտոմոբիլային փոխադրումների ժամանակ իրավական ուժ ունեցող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանը անցնելու արագությունը, այլև մի շարք ինտեգրացիոն ուղղությունների՝ հետագծելիության մեխանիզմի ներդրման և թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորման հաջող իրականացումը», — ընդգծել է Արզիբեկ Կոժոշովը։ Նիստին մասնակցել են ԵԱՏՄ անդամ երկրների տրանսպորտի, թվայնացման, հարկային և մաքսային կարգավորման ոլորտների լիազորված մարմինների, ոլորտային միավորումների, գիտական կազմակերպությունների, բիզնես համայնքների, ինչպես նաև վստահելի երրորդ կողմերի և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության օպերատորների ներկայացուցիչներ։ Ծրագրի հիմնական նպատակն է՝ փորձարկել իրավական ուժ ունեցող թվային բեռնային փաստաթղթերի փոխանակման տեխնոլոգիան տարբեր երկրների սուբյեկտների միջև՝ կիրառելով թվային ստորագրություն և վստահելի երրորդ կողմերի մեխանիզմներ։ Ծրագրի իրականացումը կնպաստի բեռնային փաստաթղթերի ստացման և ստուգման գործընթացների արագացմանը, ինչպես նաև կկրճատի տրանսպորտային և վերահսկող միջոցառումների ծախսերը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |