Գլոբբինգը շարունակում է զարգացնել օնլայն գնումների մշակույթը Հայաստանում![]() 13 մայիսի 2025 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում օնլայն գնումների ոլորտը շարունակաբար ընդլայնվում է։ Վերջին տարիներին էլ ավելի շատ մարդիկ են նախընտրում պատվերներ կատարել արտերկրից։ Դա և՛ հարմար է, և՛ մատչելի, միաժամանակ առաջարկում է ընտրության անսահմանափակ հնարավորություններ։ Այս զարգացումներին համընթաց՝ ոլորտի առաջատար Գլոբբինգ ընկերությունը շարունակում է հանդես գալ նորություններով, որոնք միտված են հայ գնորդների պահանջները լիարժեք բավարարելուն։ Այսպիսով, Գլոբբինգը հայտարարել է միանգամից 2 նորության մասին։ Այժմ հասանելի է առաքման ևս մեկ շատ սպասված ուղղություն՝ Իսպանիան։ Սա հնարավորություն է տալիս հայ գնորդներին պատվիրել ապրանքներ իսպանական հանրահայտ օնլայն խանութներից և ստանալ ծանրոցներն արագ ու ապահով Հայաստանում՝ ավելի քան 150 ինովացիոն ստացման կետերում։ Ինչպես նաև, Գլոբբինգը գործարկել է Չինաստանից առաքման նոր ցամաքային եղանակ, ինչը հաճախորդներին կտա ընտրության շատ ավելի մեծ հնարավորություն և ազատություն։ Վերջերս ընկերությունը ներկայացրել էր ոլորտում սահմանած ռեկորդների մասին՝ ավելի քան 1 միլիոն գրանցված օգտատերերով և ավելի քան 10 միլիոն առաքած ծանրոցներով։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |