ՊՆ–ն հերքել է Ադրբեջանի ապատեղեկատվությունը![]() 14 մայիսի 2025 - 10:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 13-ին՝ ժամը 20:45-21։30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,–ասված է հաղորդագրության մեջ։ ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը մայիսի 13–ին ասել էր, որ ադրբեջանական կողմից սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ։ Մայիսի 9-ին, մոտավորապես ժամը 22:20-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն կրակել են Սյունիքի մարզի Խնածախ գյուղի ուղղությամբ, որի արդյունքում վնասվել է այնտեղ գտնվող բնակելի տան տանիքը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |