Բաքվի դատարանն անպատասխան է թողել Վարդանյանի բողոքը դատավորների դեմ![]() 14 մայիսի 2025 - 10:54 AMT PanARMENIAN.Net - Բաքվի դատարանում շարունակվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու գործերով դատական ֆարսը։ Վարդանյանը բողոք է հայտնել դատական կազմի դեմ։ Նրան աջակցել է նրա պաշտպան Ավրահամ Բերմանը։ Դատարանն անպատասխան է թողել բողոքը, հայտնում է Minval.az-ը։ Պետական մեղադրողն ասել է, թե «մեղադրյալի իրավունքները պահպանվել են, իսկ պաշտպանությունը չի ներկայացրել դատավորների կողմնակալության կամ շահագրգռվածության ապացույցներ»։ Դատարանը հեռացել է որոշում կայացնելու համար և հայտարարել է՝ «բողոքը թողնվել է առանց քննության»։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով շինծու գործով ներկայումս պահվում է Բաքվի բանտում, ընտանիքի միջոցով իր ավելի վաղ հղած աուդիոուղերձում շեշտել էր, որ իր կյանքում արել է այն, ինչ համարել է բարոյապես ճիշտ, և որ ամենադժվար պահերին էլ չի դավաճանել իր սկզբունքներին։ Նա 23 օր հացադուլի մեջ էր՝ որպես բողոքի նշան ընթացող դատական ֆարսի դեմ։ «Ես գիտակցել եմ ինչի եմ գնում, պատրաստ եմ եղել և պատրաստ եմ ավելի վատ պայմանների: Ես զոհ չեմ, ինձ պետք չէ խղճալ, քանի որ սա գիտակցված որոշում է»,–ասել է նա։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |