Սարգսյանի գրասենյակ. «Եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի», մնում է արդիական

Սարգսյանի գրասենյակ. «Եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի», մնում է արդիական

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հրապարակել է վերլուծություն ՀՀ ԶՈւ սպառազինության, ԶՈւ զարգացման պլանի, 2018-ից հետո դրա տապալման, պատերազմի հնարավոր այլ ելքի մասին։

Վերլուծությունում նշված է, որ 1994 թվականից ռազմական ոլորտի ղեկավարները միշտ ենթադրել են ռազմական գործողությունների կամ պատերազմի հնարավորությունը։

Նշվում է նաև, որ «եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի», մնում է արդիական։

«2014 թվականից Հայաստանում սկսվել էին անօդաչու թռչող սարքերի ստեղծման նախագծային աշխատանքներ,

2016 թվականից հետո ընդունվել է Զինված ուժերի զարգացման յոթամյա պլան՝ բարեփոխումների հստակ ժամկետներով ու ֆինանսական աղբյուրներով,

2016 թվականին արդեն կային հետախուզական անօդաչու սարքերի նախատիպեր, սակայն դրանք հարվածային չէին,

Ապրիլյան պատերազմի ընթացքում մեր դեմ կիրառվեցին հարվածային անօդաչու սարքեր, որոնց դեմ ԶՈւ-ն արագ հարմարվեց և պայքարեց,

Նախատեսվում էր մինչև 2020 թվականը ձեռք բերել 3000-ից ավելի անօդաչու թռչող սարք, որոնց ֆինանսավորումը ապահովված էր,

Որոտանի կասկադի մասնավորեցման գումարի մի մասը հատկացվել էր այդ նպատակին՝ ԶՈւ-ի համար,

2018-ից հետո այդ գումարը ծախսվեց այլ սպառազինության վրա, որը 44-օրյա պատերազմում անարդյունավետ եղավ,

Եթե նախկին ծրագրերն իրագործվեին, ռազմական գործողությունների ընթացքը կարող էր այլ լինել,

Հավանական է, որ ուժեղ պաշտպանությունը կբերեր արժանի պատասխանի»,–ասվում է հրապարակման մեջ։

 Ուշագրավ
---