«Եվրատեսիլ 2025»-ի առաջին կիսաեզրափակչին մասնակցած 15 երկրից եզրափակիչ է անցել 10–ը

«Եվրատեսիլ 2025»-ի առաջին կիսաեզրափակչին մասնակցած 15 երկրից եզրափակիչ է անցել 10–ը

PanARMENIAN.Net - Մայիսի 13-ին Շվեյցարիայի Բազել քաղաքում տեղի ունեցած «Եվրատեսիլ 2025» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլին մասնակցած 15 երկրից եզրափակիչ է անցել 10–ը։

Եզրափակիչ են անցել Նորվեգիան, Ալբանիան, Շվեդիան, Իսլանդիան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Սան Մարինոն, Էստոնիան, Պորտուգալիան և Ուկրաինան։

Սլովենիան, Բելգիան, Ադրբեջանը, Խորվաթիան և Կիպրոսը չեն հաղթահարել առաջին փուլը և չեն մասնակցի եզրափակչին։

Ելույթ են ունեցել նաև մրցույթի «Մեծ հնգյակի» անդամ Իսպանիան և Իտալիան, որոնք մրցույթի հիմնադիրներից են, ինչի շնորհիվ անմիջապես հայտնվել են եզրափակիչ փուլում։ Եզրափակչում է նաև Շվեյցարիան, որը, հաղթելով «Եվրատեսիլ 2024»-ում, այս տարի ավտոմատ կերպով ընդգրկված է եզրափակչում։

Կարճ տեսաուղերձով մասնակիցներին է դիմել Սելին Դիոնը, որը հաղթել է Եվրատեսիլում 1988–ին և ներկայացնում էր Շվեյցարիան։ Այդ ժամանակ նա նոր էր սկսում իր երաժշտական կարիերան։

Հայաստանի ներկայացուցիչ Պարգը (Պարգև Վարդանյան) Survivor երգով հանդես կգա երկրորդ կիսաեզրափակիչ փուլում՝ մայիսի 15-ին։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---