Նատալյա Ստեփանյանը չի վերականգնվի Պուշկինի անվան դպրոցի տնօրենի պաշտոնում

Նատալյա Ստեփանյանը չի վերականգնվի Պուշկինի անվան դպրոցի տնօրենի պաշտոնում

PanARMENIAN.Net - Երևանի Պուշկինի անվան դպրոցի նախկին տնօրեն Նատալյա Ստեփանյանի ներկայացրած դիմում–բողոքը չի բավարարվել։ Այդ մասին տեղեկացրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունից, հայտնում է Sputnik Արմենիան։

«Դիմողի բողոքը չի բավարարվել, և եզրակացությունը համապատասխան կարգով փոխանցվել է հավակնորդին։ Բոլոր գործընթացները կիրականացվեն ըստ սահմանված կարգի սահմանված ժամկետներում»,– պարզաբանել են ԿԳՄՍՆ–ից։

Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի աշակերտները մայիսի 8-ին դասադուլ են իրականացրել՝ պահանջելով վերադարձնել Նատալյա Ստեփանյանին տնօրենի պաշտոնին։ Աշակերտների ծնողները նախաձեռնել էին ստորագրահավաք։ Միևնույն ժամանակ, ԿԳՄՍՆ-ից Sputnik Արմենիային հայտնել են, որ Ստեփանյանը չի հաղթահարել ատեստավորման հարցազրույցի փուլը և նախաձեռնել է այդ արդյունքների բողոքարկումը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---