Թորոսյան. Road Control ծրագիրն այդպես էլ նորմալ չաշխատեց

Թորոսյան. Road Control ծրագիրն այդպես էլ նորմալ չաշխատեց

PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում դժգոհություն է հայտնել ՆԳՆ–ից, քանի որ չի կարողացել արձանագրած խախտումն ուղարկել իրավապահներին։

Նա նշել է, որ Road Control ծրագիրն այդպես էլ նորմալ չաշխատեց։

«Առավոտյան գնում եմ աշխատանքի, ինչպես բոլորը շատ դանդաղ, քանի որ խցանում է։ Մեկ էլ տեսնում եմ մի հնարամիտ ԲՄՎ-ի վարորդ հանդիպակացով իջնում է, վերցնում եմ հեռախոսս, որպեսզի մոտ 5 տարի առաջ մեր կողմից ընդունած օրենքի համաձայն հեռախոսի հատուկ ծրագրով ֆիքսեմ խախտումը և ուղարկեմ ոստիկանություն։ Նկարում եմ մոտ 15վ, քանի որ մեքենան այլևս կորչում է տեսադաշտից, բայց արի ու տես, որ ծրագիրը չի ընդունում 1 րոպեից կարճ տեսանյութը՝ ինձ համար անհասկանալի պատճառներով։

Արդեն մի քանի տարի է այս օրենքն ընդունված է, բայց Road Control ծրագիրը այդպես էլ նորմալ չաշխատեց։ Պատրվակներ ու պատճառներ միշտ էլ կգտնվեն դրա համար, բայց փաստը մնում է այն, որ ԱԺ կողմից ընդունված օրենքը գրեթե չի գործում։

Միգուցե մեր գործընկերները չե՞ն կարծում, որ սա լավ գործիք է և ՃԵԿ խախտումները պետք չէ արձանագրել այս մեթոդով։ Այդ դեպքում պետք է ազնիվ ասել դրա մասին և մենք վերաբերմունք կձևավորենք այդ կարծիքի հանդեպ։

Այս գրառումը չէի անի, եթե հարցը տասնյակ անգամներ ԱԺ-ում և այլուր բարձրացրած չլինեինք ոստիկանության և ՆԳՆ առջև»,–գրել է նա։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---