Կարկուտը վնասել է ցանքատարածություններ, այգիներ և տների տանիքներ

Կարկուտը վնասել է ցանքատարածություններ, այգիներ և տների տանիքներ

PanARMENIAN.Net - Մայիսի 13-ին, ժամը 17:35-ի մոտակայքում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ահազանգ է ստացել, որ Մեծ Այրում խոշորացված համայնքի Ճաճկան բնակավայրում, ինչպես նաև այլ գյուղերում, շուրջ հինգ րոպե շարունակ ուժեղ կարկուտ է տեղացել։

Կարկուտը վնասել է ցանքատարածքներ, այգիներ և տների տանիքներ, հայտնում է Shamshyan.com-ը։

Տուժել են հացահատիկի դաշտերը, բանջարաբոստանային մշակաբույսերը, ինչպես նաև մրգատու ծառեր։

Նշվում է, որ շատ գյուղացիներ, որոնք ամբողջ տարվա ընթացքում հույս էին դրել բերքի վրա, այսօր կանգնած են մեծ վնասների և անորոշության առջև։ Որոշ համայնքներում վնասների չափը կազմում է մինչև 70-80 տոկոս, ինչը լուրջ սոցիալ-տնտեսական հետևանքներ կարող է ունենալ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---