ՀՀ–ն ու Միացյալ Թագավորությունը պաշտպանության հարցերով կցորդներ կնշանակեն![]() 14 մայիսի 2025 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բեռլինում հանդիպել է Միացյալ Թագավորության զինված ուժերի նախարար Լյուկ Փոլարդի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության հիմնական ուղղություններին և դրանց զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Երկուստեք պատրաստակամություն են հայտնել համագործակցությանը նոր թափ հաղորդել՝ երկու երկրներում պաշտպանության հարցերով կցորդներ նշանակելով: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերի: Բացի պաշտոնական հանդիպումներից, Սուրեն Պապիկյանը ոչ ֆորմալ շփումներ է ունեցել Չինաստանի, Ղազախստանի, Վրաստանի պաշտպանության նախարարների, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարարի հետ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |