Թանգարանների գիշերը ARARAT թանգարանում

Թանգարանների գիշերը  ARARAT թանգարանում

PanARMENIAN.Net - Ավանդույթի համաձայն՝ մայիսի 17-ին Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանը կմիանա «Թանգարանների գիշեր» միջազգային նախաձեռնությանը, որի ընթացքում այցելուները կկարողանան 18։00-ից մինչ կեսգիշեր անվճար այցելել թանգարան։

Շրջայցի ընթացքում այցելուները հնարավորություն կունենան բացահայտելու հայկական կոնյակագործական ժառանգությունը և վարպետության ավանդույթները, ինչպես նաև ծանոթանալու ARARAT հայկական կոնյակի ժամանակակից եզրերին։

Երևանցիների և մեր մայրաքաղաքի հյուրերի համար այդ օրը ARARAT-ը նաև կմեկնարկի իր նոր նախաձեռնությունը՝ հարգանքի տուրք մատուցելով մայրաքաղաքին և նրան անկեղծ սիրողներին։

Այդ օրը ARARAT թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում կմեկնարկի նաև «Քաղաքն արձագանքում է ARARAT թանգարանում» ցուցադրությունը, որտեղ թանգարանը լրագրող և գրող, Երևանի մասին մի շարք գրքերի հեղինակ Մարկ Գրիգորյանի հետ համատեղ կներկայացնի մայրաքաղաքի պատմական կրկնօրինակ-քարտեզները «Երևանը 17-21-րդ դդ քարտեզներում» գրքից։

Միայն միջոցառման շրջանակներում ARARAT թանգարանի խանութում կգործեն հատուկ զեղչեր։

Մուտքն ազատ է։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---