Աբրահամյան. Իշխանությունը զորակոչում խնդիրների լուծումը տեսնում է բոլոր ռիսկերի, այսպես ասած, օրինականացման ձևով![]() 14 մայիսի 2025 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ իշխանությունը զորակոչի տարբեր փուլերում արձանագրվող խնդիրների լուծումը տեսնում է ո´չ թե կոռուպցիոն դրսևորումների նվազեցման, առկա «սողանցքների» փակման, զինվորական ծառայությունից խուսափելու պատճառների վերացման համատեքստում, «այլ առկա բոլոր ռիսկերի, այսպես ասած, օրինականացման ձևով»: «Այն իշխանությունը, որը հայրենիքի պաշտպանության առաքելությունը նախ հավասարացնում է սովորական մասնագիտական զբաղվածությանը, ծառայությունը վերածում զուտ աշխատանքի, իսկ հետո հերոս հռչակում ոչ թե կյանքը հայրենիքի համար զոհաբերման պատրաստ ծառայողին, այլ պարզապես հարկ վճարողին, զարմանում է, թե ինչու՞ են մարդիկ խուսափում ծառայությունից, ինչու՞ են մարդիկ երկմտում ընտրելու զինվորականի մասնագիտությունը կամ ինչու՞ են կադրային սպաներն ու պայմանագրայինները զորացրվում: Զինված ուժերի ֆունդամենտին, արժեքային համակարգին, գաղափարական հենքին հարված հասցնող իշխանությունը ուզում է համոզել, որ բանակի մարտունակության, համալրվածության, զորակոչի սպառնալից վիճակի հիմքում պարզապես ֆինանսներն են, որոնք նոր սոցիալական բևեռացման և ներհասարակական պառակտման գնով կարելի է փոխել»,–ասվում է գրառման մեջ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել օրենսդրական փաթեթ, որով առաջարկվում է, որ մինչև 18 տարեկան արական սեռի ՀՀ քաղաքացիները քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում վճարեն 15 միլիոն դրամի չափով բազային տուրք։ Նախագծի համաձայն՝ ժամկետային զինծառայողներին կտրամադրվի ընտրության 3 տարբերակ՝ ծառայել 24 ամիս և ստանալ պետության կողմից բարձր ֆինանսական ապահովում, ծառայել 6 ամիս և վճարել պետբյուջե 15 միլիոն դրամ կամ ծառայել 1 ամիս և վճարել 20 միլիոն դրամ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |