ՔԿ․ Լրագրող Աղեկյանի նկատմամբ նախաքննության փուլում 2 քրեական վարույթ կա![]() 14 մայիսի 2025 - 15:20 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեն, ի պատասխան որոշ լրատվամիջոցներով շրջանառվող ապատեղեկատվության, հայտնել է, որ ՔԿ–ում Լ.Ա.-ի (լրագրող Լիլիթ Աղեկյանի) վերաբերյալ քննվել է ընդհանուր 5 քրեական վարույթ (10 դրվագ), իսկ ներկայում նախաքննության փուլում է գտնվում 2 քրեական վարույթ (3 դրվագ): Նշվում է, որ Աղեկյանը 2023-ի մայիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Գյումրու մի դպրոցի տնօրենի, աշխատակազմի և աշակերտների ենթադրյալ անօրինական քայլերի վերաբերյալ 18 դիմում է ներկայացրել տարբեր իրավապահ մարմինների ղեկավարներին։ Տեղեկությունների ստուգման նպատակով իրականացված օպերատիվ-հետախուզական գործողությունների և ստուգումների արդյունքում հանցավոր արարքների վերաբերյալ տեղեկություններ չեն հայտնաբերվել, ինչի մասին նրան ուղարկվել է գրավոր պատասխան։ Սակայն վերջինս, փոխանակ սահմանված կարգով բողոքարկելու, իր առարկությունները հրապարակել է իր կողմից շահագործվող ֆեյսբուքյան էջում։ «Մասնավորապես, Լիլիթ Աղեկյանն իր էջում հրապարակումներ է արել, որոնք առնչվել են Շիրակի մարզի դատախազության, ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության, ոստիկանության նույն մարզային վարչության, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի մասին և որոնք, ըստ ՔԿ-ի, պարունակել են զրպարտող և նրանց սահմանադրական իրավունքներն ու օրինական շահերն արժեզրկող տեղեկություններ։ Այս հիմքով հարուցված հինգ վարույթները միացվել են մեկ գործի մեջ։ Լիլիթ Աղեկյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով, որը վերաբերում է արդարադատության համակարգի ներկայացուցիչների նկատմամբ սպառնալիքների, վնաս պատճառելու կամ զրպարտչական գործողությունների կատարմանը (տասը դրվագով)։ 2024 թվականի հուլիսի 31-ին հիշյալ վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին, ով այն հաստատել է ու հանձնել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։ Բացի դրանից, օգոստոսի 22-ին Շիրակի մարզի քննչական վարչությունից ստացված գրության հիման վրա՝ ոստիկանության աշխատակիցը գնացել է Աղեկյանի բնակարան՝ նրան հարկադրաբար ներկայացնելու որոշումը կատարելու նպատակով, ինչի ընթացքում նա ոստիկանության աշխատակցի հասցեին հնչեցրել է վիրավորանքներ։ Օգոստոսի 24-ին ոստիկանության աշխատակիցը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ իր վերաբերյալ Լիլիթ Աղեկյանը սոցիալական հարթակներում, ինչպես նաև տարբեր կայքերում և յութուբյան ալիքներում հրապարակել է վիրավորական և վարկաբեկիչ նյութեր՝ զուգորդված լուսանկարներով ու տեսանյութերով, վնասելով իր իրավունքներն ու աշխատանքային պատիվը։ Այս հաղորդման հիման վրա Շիրակի քննչական վարչությունում օգոստոսի 25-ին նախաձեռնվել է նոր քրեական վարույթ՝ նույն հոդվածով՝ 490-րդի 2-րդ մասով։ Արդարադատության դեմ ուղղված հիշյալ վարույթների համատեքստում Լիլիթ Աղեկյանի նկատմամբ կիրառվել է ազատազրկման նպատակ չունեցող խափանման միջոց՝ երկրի սահմաններից դուրս գալու արգելք։ Հետագայում՝ 2024 թվականի դեկտեմբերի 14-ին, Լիլիթ Աղեկյանը կրկին խոչընդոտել է Գյումրու դպրոցներից մեկի բնականոն աշխատանքը՝ դպրոցի աշխատակազմի ու աշակերտների հասցեին արտահայտելով անպարկեշտ խոսքեր»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է նաև, որ նման վարք է կրկնվել նաև Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ նա բարձրաձայն և նվաստացուցիչ արտահայտություններ է հնչեցրել դատարանի աշխատակիցների ու դատավարության մասնակցի հասցեին՝ խաթարելով նիստի ընթացքը։ «2025 թվականի ապրիլի 18-ին կայացած դատական նիստի ժամանակ և դրանից հետո՝ Լիլիթ Աղեկյանը դրսևորել է անհարգալից վերաբերմունք դատարանի դատավորի նկատմամբ՝ նրան վիրավորելով, այդ թվում դատարանի դահլիճում և վարչական շենքի միջանցքներում։ Այդ գործողությունները տեսաձայնագրվել են և հրապարակվել վերջինիս սոցիալական ցանցերում։ Այս հիմքով Լիլիթ Աղեկյանի նկատմամբ հարուցվել են ևս երկու քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն) և 489-րդ հոդվածի 2-րդ մասով (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք՝ պաշտոնեական պարտականությունների իրականացման ընթացքում դատավորի վիրավորանք): Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս կարող է ազդեցություն գործադրել իր դեմ ցուցմունք տված վկաների՝ այդ թվում անչափահասների վրա՝ պայմանավորված վերջիններիս հոգեբանական իրավիճակով, և նաև այն, որ նախորդ մեղմ խափանման միջոցը չի ապահովել նրա պատշաճ վարքագիծը՝ քննիչ մարմինը միջնորդել է դատարանին՝ կիրառել կալանավորումը որպես խափանման միջոց։ Դատարանը, ուսումնասիրելով միջնորդության հիմքերը և քրեական գործի նյութերը, ընդունել է որոշում՝ Լիլիթ Աղեկյանի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Ծանուցում. հանցագործության մեջ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով ապացուցված չէ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |