Օհանյանի որդու գործը հանձնվել է դատարան․ Նրան մեղադրում են ռազմական դրության ժամանակ անփույթ վերաբերմունքի համար![]() 14 մայիսի 2025 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Դատախազը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, դատարան է հանձնել 44-օրյա պատերազմին առնչվող՝ զորամասի և գումարտակների հրամանատարների վերաբերյալ ևս մեկ քրեական վարույթ: Գործով անցնում է Սեյրան Օհանյանի որդին՝ Արթուր Օհանյանը, ռազմական դրության ժամանակ անփույթ վերաբերմունքի համար։ Խոսքը 44-օրյա պատերազմի օրերին Լելե-թեփե կոչվող բարձունքի օգործողության ձախողման մասին է։ Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ N զորամասի հրամանատար, կոչումով գնդապետ Ա.Օ.-ն, 2020 թվականի հոկտեմբերի 6-7-ն ընկած ժամանակահատվածում, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, դրանք կատարել է ոչ պատշաճ՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ: Մասնավորապես՝ 2020 թվականի հոկտեմբերի 6-ին, Ա.Օ.-ն, ՊԲ հրամանատարի կողմից ստանալով կարգադրություն` հարձակման անցնել Հորադիզի արևմտյան եզր-լեռ Լյալյա-Իլյագի ուղղությամբ և վերականգնել ճեղքված բնագիծը, նույն օրն իրականացված նախապատրաստական աշխատանքների և 2020 թվականի հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած հակահարձակման ժամանակ չի պահպանել զինվորական ծառայության կարգը սահմանող իրավական ակտերի պահանջները**:** Նույն վարույթով պարզվել է, որ N զորամասի գումարտակի հրամանատար, կոչումով փոխգնդապետ Գ.Ա.-ն, ենթակա գումարտակի անձնակազմով ընդգրկված լինելով զորամասի ուժերով 2020 թվականի հոկտեմբերի 7-ին իրականացվող հակահարձակմանը, պարտավոր է եղել ստորաբաժանման հետ միասին, ի թիվս այլ ուղղությունների, հարձակման անցնել Հորադիզի արևմտյան եզր-լեռ Լյալյա-Իլյագի ուղղությամբ, սակայն, առկա զենք զինամթերքի կորուստները հաշվարկելու պատրվակով, մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու դիտավորությամբ, հրաժարվել է շարունակել մարտական առաջադրանքի կատարումը: Գ.Ա.-ն գումարտակի անձնակազմին հանձնարարել է շեղվել նախանշված ճանապարհից, մերժել է վերադաս հրամանատարության հետ կապ հաստատելու առաջարկները, որից հետո, առանց ավագ պետի թույլտվության, գումարտակի ամբողջ անձնակազմին հրամայել է շրջադարձ կատարել և վերադառնալ՝ չշարունակելով հակահարձակումը: Նույն վարույթով պարզվել է, որ N զորամասի գումարտակի հրամանատար, կոչումով փոխգնդապետ Գ.Մ.-ն, ենթակա գումարտակի անձնակազմով ընդգրկված լինելով զորամասի ուժերով 2020 թվականի հոկտեմբերի 7-ին իրականացվող հակահարձակմանը, պարտավոր է եղել ստորաբաժանման հետ միասին, ի թիվս այլ ուղղությունների, հարձակման անցնել Հորադիզի արևմտյան եզր-լեռ Լյալյա-Իլյագի ուղղությամբ: Գ.Մ.-ն, սակայն, տանկով կողաշրջվելով հակատանկային խանդակի մեջ, ապա անվնաս դուրս գալով տանկից, ենթակա անձնակազմին՝ մեխանիկ-վարորդին և նշանառու-օպերատորին, տեղափոխել է հարակից տարածքում տեղակայված հետևակի մոտ, իսկ ինքը, տանկի կողաշրջման առիթն օգտագործելով, իրականացվող հակահարձակմանն ակտիվ մասնակցություն չունենալու՝ հետևաբար հնարավոր մարտական գործողություններից խուսափելու դիտավորությամբ, մնալով տեղանքում, որևէ միջոց չի ձեռնարկել խափանված ղեկավարումը վերականգնելու և ենթակա անձնակազմի հետագա գործողությունները համակարգելու ուղղությամբ՝ փաստացի հրաժարվելով մարտական առաջադրանքի հետագա կատարումից: Դատախազը հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Ա.Օ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (անփույթ վերաբերմունքը՝ ռազմական դրության ժամանակ), Գ.Ա.-ի և Գ.Մ.-ի նկատմամբ՝ 364-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը՝ ռազմական դրության ժամանակ): Դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան: Վարազաթումբը, կամ առավել հայտնի Լելե Թեփե բարձունքը Արցախի Հանրապետության վերահսկողության տակ է եղել 1994 թվականի փետրվարի 12-ից։ 2016 թվականի ապրիլին բլուրը օկուպացվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |