Դատախազությունը պահանջում է «Զվարթնոց» մաքսատան նախկին պետից բռնագանձել 28 անշարժ գույք, մոտ 2 մլրդ դրամ

Դատախազությունը պահանջում է «Զվարթնոց» մաքսատան նախկին պետից բռնագանձել 28 անշարժ գույք, մոտ 2 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Զվարթնոց» մաքսատան նախկին պետ Արմեն Ստեփանյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

28 անշարժ գույք,

3 շարժական գույք,

1 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք,

1 իրավաբանական անձում ունեցած մասնակցություն,

234 միլիոն 156 հազար դրամ արժողությամբ պարտատոմսերի չմարված մնացորդ,

1 միլիարդ 265 միլիոն դրամ, որը դասակարգվել է որպես ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդ,

709 միլիոն 616 հազար դրամ՝ օրինական եկամուտներով չհիմնավորված, ապօրինի ծագում ունեցող և բարեխիղճ ձեռքբերողների փոխանցված կամ չնույնականացված դրամական միջոցների ընդհանուր գումար,

4 միլիոն դրամի չափով փոխառության պահանջի իրավունք,

մոտ 3 միլիոն դրամի բանկային ավանդ։

 Ուշագրավ
---