Մայիսի 15-ից Հայկական ԱԷԿ-ը 60 օրով կդադարեցնի աշխատանքը

Մայիսի 15-ից Հայկական ԱԷԿ-ը 60 օրով կդադարեցնի աշխատանքը

PanARMENIAN.Net - Հայկական ատոմակայանի աշխատանքը մայիսի 15-ի կեսգիշերից կկանգնեցվի 60-օրյա պլանային վերանորոգման համար։ Այդ մասին լրագրողներին է ասել կայանի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մովսես Վարդանյանը` Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի այցի ժամանակ։

Կայանը չի գործի ստանդարտ ժամկետից 15 օր ավելի երկար, քանի որ ընթացիկ վերանորոգման աշխատանքների հետ մեկտեղ պետք է փոխարինվեն տուրբինային արտադրամասի ավտոմատ համակարգերը, ինչպես նաև գեներատորների և տրանսֆորմատորների պաշտպանության համակարգը: Բացի այդ, կփոխարինվի ցածր լարման (6 և 0,4 կՎ) վթարային անջատման համակարգը, հայտնում է Sputnik Արմենիան։

Հայկական ԱԷԿ-ն արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի մատակարարման գրեթե մեկ երրորդը․ 2024 թվականին կայանը արտադրել է ավելի քան 2,7 մլրդ կվտ/ժ էլեկտրաէներգիա։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---