Ֆարմանյան․ Ամաչում եմ ասել, որ 7-8 տարի ԱԺ շենքում եմ աշխատել![]() 14 մայիսի 2025 - 18:30 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով ԱԺ–ում տեղի ունեցած քաշքշուկին և հնչած արտահայտություններին, նշել է, որ ամաչում է ասել, որ ինքն էլ է պատգամավոր եղել։ «Ես ամաչում եմ, որ 7-8 տարի նույն շենքում եմ աշխատել: Ամաչում եմ ասել, որ ես ևս ԱԺ պատգամավոր եմ եղել: Ես զարմանում եմ մեր ընդդիմության վրա. էլ ի՞նչ անեն Նիկոլն ու իր պատանդներն այդ դահլիճում, որ դուք հասկանաք՝ պիտի արագ միավորվել ու ռեալ քայլ անել: Էլ ի՞նչ: Ժողովրդին հղում մի արեք, խնդրում եմ: Եթե ժողովրդին մնա, երազում է, որ մի ուժեղ ձեռք ուղղակի վերացնի Ազգային ժողով կոչվող այս անորակ կրկեսը»,–գրել է նա։ «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, տնտեսագետ Դավիթ Անանյանը կարծիք է հայտնում, որ Հայաստանի իշխանությունն անտեսված է թե՛ երկրի ներսրում, թե՛ երկրից դուրս: «Ժամանակին շատ խնդիրներ լուծվում էին մեկ զանգով, այնինչ հիմա դրանք ամիսներով լուծում չեն ստանում, վառ օրինակ կոնյակագործների՝ Վրաստանով կոնյակ արտահանելու հետ կապված խնդիրն է, հիմա այդ մարդիկ ստիպված բողոքի ակցիա են իրականացնում Վրաստանի դեսպանատան առջև։ Խորքային պատճառն այն է, որ Հայաստանի իշխանությունը «իզգոյ» է,- անտեսված է թե՛ երկրի ներսրում, թե՛ երկրից դուրս»,- ասել է նա «Հարցեր կան» հաղորդմանն ժամանակ, հայտնում է Aysor.am-ը։ Նրա խոսքով՝ «իզգոյ» հասկացությունը, որ ռուսերենից կարող է թարգմանվել որպես «վտարանդի» կամ «մերժված», իրականում շատ ավելի խորը իմաստ ունի, քան պարզապես մեկուսացում։ «Իզգոյը» մի կերպար է, որն իր վարքագծի կամ այլ հանգամանքների բերումով կորցնում է իր սկզբնական սոցիալական կարգավիճակը՝ մերժվելով սոցիալական միջավայրի կողմից, ինչը հաճախ ուղեկցվում է նաև մեկուսացմամբ։ Հետևաբար, իմաստային առումով, ըստ էության, «իզգոյը» «մերժվածն է»,–ասել է նա։ Ըստ Դավիթ Անանյանի՝ իշխանության մեկուսացումը, անկախ այն հանգամանքից՝ այն վերագրվում է առաջնորդին կամ ողջ համակարգին, անխուսափելիորեն խաթարում է երկրի հեղինակությունն ու քաղաքական դիրքերը համաշխարհային հարթակներում։ «Այսպիսով, առաջնորդի անձնական կարգավիճակը՝ որպես «մերժված», անխուսափելիորեն դառնում է ազգի և պետության համար խորհրդանշական «բրենդ», ինչն աներկբայորեն խաթարում է նրա դիրքը համաշխարհային ասպարեզում՝ կործանարար ազդեցություն ունենալու ռիսկից ակնհայտորեն խուսափելու հնարավորության բացակայությամբ»,–ասել է նա։ Ազգային ժողովում վիճաբանություն և քաշքշուկ է տեղի ունեցել։ Իրավիճակը լարվել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի ելույթի ժամանակ, որն ամբիոնին է մոտեցել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթից հետո։Իրավիճակը ԱԺ–ում լարվել է։ Լևոն Քոչարյանը հեռացել է նիստերի դահլիճից։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |