«Սրբազան պայքարի» բերման ենթարկված աղջիկներն ազատ են արձակվել![]() 15 մայիսի 2025 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 14–ի ուշ երեկոյան ոստիկանները բերման էին ենթարկել «Սրբազան պայքարի» երիտասարդ ակտիվիստներին, ովքեր մասնակցել են «Չեմ վստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը» կարգախոսով իրականացվող ակցիային։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանց ազատ են արձակել։ Ակցիան իրականացնում էին Լիդյա Մանթաշյանը, Լուսինե Գրիգորյանն ու Էլեն Գաբրիելյանը, հայտնում է «Առավոտը»։ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանն ու Արթուր Սարգսյանն այցելել էին ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Ազատ արձակված աղջիկներն ասել են, որ իրենց մոտ հայտնաբերել են սոսինձ ու Ա4 ձևաչափի թղթեր: «Ես շատ լուրջ հանցագործ եմ, ինձ մոտ գտել են սոսինձ»,-ասել է աղջիկներից մեկը, հայտնում է Panorama.am-ը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |