Խոտ-Որոտան ճանապարհի վերակառուցումը նախատեսվում է ավարտել 2025-ին![]() 15 մայիսի 2025 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացրել է, որ Սյունիքում կառուցվող Խոտ-Որոտան ճանապարհի վերակառուցումը, ամենայն հավանականությամբ, կավարտվի 2025 թվականին, հայտնում է Sputnik Արմենիան։ «Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցումը նախատեսված է ավարտել 2025 թվականին»,–ասվում է նախարարության պատասխանում։ 2024 թվականի սեպտեմբերին արդեն հաղորդվել էր, որ սկսվել է Տաթևի ՀԷԿ-ի օրական կարգավորող ջրավազանի վերանորոգման գործընթացը։ Այդ ջրավազանից դուրս հոսող ջուրը ժամանակին խոչընդոտել էր սահմանամերձ Որոտան գյուղ տանող ճանապարհի շինարարությանը։ Դեռ 2023-ին արձանագրվել էր, որ նոր կառուցվող Խոտ-Որոտան ճանապարհի որոշ հատվածներ կրկին պետք է ասֆալտապատվեն, քանի որ դրանք վնասվել էին սելավների հետևանքով։ Անձրևների ինտենսիվության պատճառով լանջային հողազանգվածները գերխոնավացել էին, ինչի հետևանքով առաջացել էին փլուզումներ։ 2024 թվականի հունիսի վերջին պարզ էր դարձել, որ ևս մեկ հատված է վնասվել հորդառատ տեղումների պատճառով։ Սկզբնապես շինարարության ավարտը նախատեսվում էր 2023 թվականին։ Սակայն շինարարական աշխատանքների երկարաձգումը պայմանավորված է եղանակային բարդություններով և հողի կայունության խնդիրներով։ Խոտ-Որոտան ճանապարհի վերակառուցման անհրաժեշտությունը ծագել է այն ժամանակ, երբ Գորիս-Կապան մայրուղու մի հատված, որն անցնում էր Որոտան գյուղով, փոխանցվել է Ադրբեջանին։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |