Պապիկյան․ ՀՀ–ն կավելացնի կանանց ներգրավվածությունը խաղաղապահ առաքելություններում![]() 15 մայիսի 2025 - 11:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ–ն կավելացնի կանանց ներգրավվածությունը խաղաղապահ առաքելություններում։ Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման շրջանակում ունեցած ելույթում։ Պապիկյանն իր ելույթում նշել է միջազգային խաղաղապահ գործընթացներին Հայաստանի աջակցության մասին և ներկայացրել ՀՀ նոր հանձնառությունները՝ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում ներգրավվելու համար համապատասխան պատրաստությամբ անձնակազմի տրամադրում, խաղաղապահների պատրաստության միջազգային դասընթացների կազմակերպում Հայաստանում և ՄԱԿ-ի առաքելություններում կին խաղաղապահների ներգրավվածության ավելացմանն աջակցող գործողությունների իրականացում, հայտնում է պաշտպանության նախարարությունը։ Հայկական խաղաղապահ առաքելության առաջին ներկայացուցիչը ՄԱԿ-ի Լիբանանի ժամանակավոր ուժերի կազմում տեղակայվել է դեռևս 2012 թվականին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |