ԱԱԾ․ Աբազյանի որդին Երևանի կենտրոնում բնակարանը ձեռք է բերել օրինական սեփականատիրոջից, հիփոթեքային վարկով![]() 15 մայիսի 2025 - 12:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն անդրադարձել է «Հետք» լրատվականի հոդվածին, որն առնչվում էր ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի որդու Ռոբերտ Աբազյանի կողմից Երևանի կենտրոնում $600,000-ով բնակարանի ձեռքբերմանը։ Պարզաբանման մեջ ասվում է, որ Աբազյանի որդին Երևանի կենտրոնում բնակարանը ձեռք է բերել օրինական սեփականատիրոջից, հիփոթեքային վարկով, հայտնում է Արմենպրեսը։ «Հետք» լրատվական կայքում ապրիլի 29-ին հրապարակված «600,000 դոլարանոց գույքը չի ներառվել բռնագանձման ցուցակում․ այն գնել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի որդին» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ հայտնում ենք, որ «Հետք» լրատվականի կայքի լրագրող Տիրայր Մուրադյանը դեռևս 31.03.2025թ.-ին հարցում էր հասցեագրել ՀՀ ԱԱԾ տնօրենին որդու՝ Ռոբերտ Աբազյանի ձեռք բերած բնակարանի վերաբերյալ, որի կապակցությամբ ԱԱԾ աշխատակազմի ղեկավարը հայտնել էր, որ հայցվող տեղեկատվությունը վերաբերում է ԱԱԾ տնօրենի որդուն՝ Ռոբերտ Աբազյանին, ուստի հայցվող տեղեկատվությունը ԱԱԾ-ն չի կարող տրամադրել, ինչի մասին հոդվածում նշվել է։ Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Ռոբերտ Աբազյանը որպես չափահաս ՀՀ քաղաքացի վերոնշյալ գույքը ձեռք բերելու համար գործարք է կնքել քաղաքացի Եղիշ Համբարձումյանի հետ և հիփոթեքային վարկավորման միջոցով գնել տվյալ բնակարանը: Հոդվածում վկայակոչված, գույքի նախկին սեփականատիրոջ և գույքի նախապատմության հետ Ռ. Աբազյանը որևէ առնչություն չի ունեցել և չէր էլ կարող ունենալ, քանզի վերջինս գույքը ձեռք է բերել քաղաքացի Եղիշ Համբարձումյանից, ով եղել է այդ գույքի օրինական սեփականատերը: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Ռոբերտ Աբազյանը չի զբաղեցնում որևէ պետական պաշտոն, զբաղվում է ձեռներեցությամբ: Ուստի հաշվի առնելով ձեռնարկատեր Ռոբերտ Աբազյանի եկամուտների չափը՝ հիփոթեքային վարկավորումը տրամադրվել է 100 տոկոսով՝ առանց նախավճարի»,–ասվում է պարզաբանման մեջ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |