Evocabank-ը և EBRD-ն գործակցության համաձայնագրեր են կնքել![]() 15 մայիսի 2025 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Evocabank-ը ստորագրել են համաձայնագրեր՝ ուղղված Հայաստանի ձեռնարկություններին աջակցություն տրամադրելուն և կանաչ տնտեսությանն անցմանը: Evocabank-ը ներգրավել է 19.4 մլն եվրո` տեղական ՄՓՄՁ-ներին և խոշոր բիզնեսներին աջակցելու նպատակով։ 19.4 միլիոն եվրոյի ֆինանսական փաթեթը համաձայնեցվել է EBRD-ի Ֆինանսական հաստատությունների գծով Գլխավոր տնօրեն Ֆրանսիս Մալիժի և Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանի միջև Լոնդոնում՝ EBRD-ի 2025թ. տարեկան հանդիպման և Գործարար համաժողովի ընթացքում: Այս գործարքն առաջին համագործակցությունն է EBRD-ի և Evocabank-ի միջև: Գործարքը բաղկացած է երեք մասից.
Ֆրանսիս Մալիժն ասել է. «Evocabank-ի հետ մեր համագործակցությունը կարևորագույն դեր է խաղալու Հայաստանի տնտեսության այն սեգմենտների համար, որոնք բավարար ֆինանսական միջոցներ չեն ստանում, միևնույն ժամանակ նպաստելու է կանաչ տեխնոլոգիաների ներդրմանը: Մենք ուրախ ենք ողջունելու Evocabank-ին՝ որպես Հայաստանում մեր նոր գործընկեր»: Կարեն Եղիազարյանը հավելել է. «Evocabank-ը հպարտությամբ է միանում EBRD-ի գործընկեր բանկերի շարքին: Այս համագործակցությունն ամրապնդում է մեր հնարավորությունները` աջակցելու Հայաստանի ձեռներեցներին և բիզնեսներին՝ խթանելով նորարարությունը, կայունությունը և մուտքը միջազգային շուկաներ»: Հայաստանում իր գործունեության ծավալման օրվանից ի վեր (1992թ.)՝ EBRD-ը ներդրել է ավելի քան 2.5 միլիարդ եվրո 224 նախագծերում, որոնք իրականացվել են Հայաստանի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկայի ոլորտներում, որից 84%-ն ուղղվել է մասնավոր ոլորտ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |