Բաքուն կրկին խոսել է խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայմանների մասին![]() 15 մայիսի 2025 - 13:00 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը, հանդես գալով Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 134-րդ նստաշրջանում, որն անցկացվել է Լյուքսեմբուրգում մայիսի 13-14-ը կրկին խոսել է ՀՀ հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայմանների մասին։ Նա կրկին խոսել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման անհրաժեշտության մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Այս տարվա մարտին մենք ավարտեցինք խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները (Բաքվի և Երևանի միջև – խմբ.)։ Այժմ պայմանագրի ստորագրման հիմնական պայմանն է Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխությունների կատարումը՝ ուղղված Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունների վերացմանը, ինչպես նաև կարևորվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի և համապատասխան կառույցների՝ որպես հնացած և անգործունակ մարմինների, պաշտոնական լուծարումը։ Ադրբեջանը պատրաստ է շարունակել երկկողմ երկխոսությունը այս և երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող այլ հարցերի շուրջ», – ասել է Մամեդովը։ Նա նաև ասել է, թե Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կողմից 2024 թվականի հունվարին ադրբեջանական պատվիրակության լիազորությունների չհաստատումը «իրավաբանական տեսանկյունից բացարձակապես չհիմնավորված է և հակասում է դրույթին, ըստ որի՝ բոլոր անդամ երկրները պետք է հավասար հիմքով մասնակցեն Եվրոպայի խորհրդի երկու կանոնադրական մարմիններին, ինչը արտացոլված է կազմակերպության նախարարների կոմիտեի կողմից 2019 թվականին ընդունված որոշման մեջ»։ «Անհրաժեշտ է հնարավորինս արագ կարգավորել իրավիճակը՝ ապահովելու Ադրբեջանի անառարկելի մասնակցությունը վեհաժողովին, որը պետք է ծառայի որպես միջխորհրդարանական երկխոսության և համագործակցության հարթակ», – ընդգծել է ադրբեջանցի փոխնախարարը։ Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |