Կոստանյան․ Նոր Նորքի թաղապետը հրաժարական չի ներկայացրել![]() 15 մայիսի 2025 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը, արձագանքելով Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի հրաժարականի մասին տարածվող լուրերին, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ նա հրաժարական չի ներկայացրել։ «Քանի որ բազմաթիվ զանգեր ենք ստանում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հնարավոր հրաժարականի վերաբերյալ, տեղեկացնում եմ, որ նման զարգացման դեպքում կտրվի պաշտոնական մեկնաբանություն»,- գրել է նա։ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի հրաժարականի մասին գրել էր Armlur.am-ը։ Շրջանառվող լուրերին արձագանքել է նաև թաղապետարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գևորգ Հովհաննիսյանը։ Նա ասել է, որ այս պահին Տիգրան Տեր-Մարգարյանը գտնվում է իր աշխատասենյակում և հրաժարականի դիմում չի ներկայացրել, հայտնում է Factor.am-ը։ Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Հայկ Սահակյանն էլ Factor TV-ի հետ զրույցում նշել է, որ նման տեղեկություն չունի և խոստացել է հստակեցնել այն։ Մայիսի 14–ին Տիգրան Տեր-Մարգարյանն աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի ղեկավարի նոր տեղակալ Մարատ Սևոյանին։ Վերջինը նշանակվել է Արթուր Գույումջյանի փոխարեն։ Ապրիլի 30-ին Տեր-Մարգարյանի մասնակցությամբ Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք էր տեղի ունեցել։ Մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթով նա և թաղապետարանի 3 աշխատակից մեղադրյալի կարգավիճակ ունեն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |