Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ![]() 15 մայիսի 2025 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Հաճախ եք ճամփորդողները հավանաբար նկատել են, որ եվրոպական հայտնի ավիաընկերության՝ Wizz Air-ի պաշտոնական ամսագրի ապրիլ-մայիսյան համարում լույս է տեսել Հայաստանի մասին հատուկ անդրադարձ։ Եվրոպայի տարբեր երկրներ ուղևորվող հազարավոր ճանապարհորդներ այս թողարկման էջերից հնարավորություն ունեցան ծանոթանալ Հայաստանի յուրահատուկ մշակույթին, պատմությանը, ավանդույթներին ու բնությանը։ WIZZ Magazine-ի այս բացառիկ թողարկումը ընթերցողներին հրավիրում է հիշարժան ճամփորդության Հայաստանում՝ ներկայացնելով մեր խոհանոցի բույրն ու համը, բացօթյա ճոխ սեղանները, գինեգործության հնագույն ավանդույթներն ու, իհարկե, հայ ժողովրդի անկեղծ և ջերմ հյուրասիրությունը։ Հայաստանի մասին պատմող այս թողարկման մեջ ներկայացված է նաև IDBank-ի «Edit Your Memories» գովազդը, որը ժամանակակից ճանապարհորդներին ծանոթացնում է Travel Card ճամփորդական քարտին։ Քարտը նախատեսված է նրանց համար, ովքեր գնահատում են ճամփորդության հարմարավետությունն ու մատչելիությունը․ այն առաջարկում է քեշբեք, մուտք աշխարհի ավելի քան 1300 օդանավակայանների բիզնես սրահներ, Fast Track ծառայություն, ապահովագրություն և կոնսիերժ սպասարկում։ Այս թողարկմանը մեր մասնակցությունը պարզապես գովազդ չէր․ սա մեզ համար նաև առիթ էր՝ հպարտությամբ աջակցելու Հայաստանի ճանաչելիությանը՝ այն ներկայացնելով միջազգային հանրությանը։ «Բացահայտե՛ք Հայաստանը, վայելե՛ք ճամփորդությունը»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |