Կուսակցականներին կարգելվի ընդգրկվել բուհերի կառավարման մարմիններում

Կուսակցականներին կարգելվի ընդգրկվել բուհերի կառավարման մարմիններում

PanARMENIAN.Net - Կուսակցական անձինք կամ պետական բարձր պաշտոններ զբաղեցնողները չեն ներգրավվի խոշորացված բուհերի կառավարման մարմիններում և ղեկավար պաշտոններում։ Գործադիրը հավանություն է տվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում փոփոխությունների նախագծին։

Ներկայացնելով նախագիծը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդերասյանն ասել է, որ սա զուգակցվելու է էթիկայի ստանդարտների սահմանմամբ, ինչը կարգելի բուհերում կուսակցական կամ այլ տիպի գործունեությունը կամ քարոզը, հայտնում է Radar.am-ը։

Նախագծով սահմանված է, որ եթե տվյալ պաշտոնյան կուսակցական դառնա, ապա դա հիմք կհանդիսանա նրան այդ պաշտոնից ազատելու համար։

Անդրեասյանը ընդգծել է, որ նախաձեռնությունը բխում է կառավարության հատուկ հանձնառությունից և որ օրենսդրական փաթեթը նպատակ ունի հասցեագրել տվյալ խնդիրը։

«Բուհերի կառավարման համակարգը դառնում է ավելի հորիզոնական՝ պատասխանատվությունների և հակակշիռների բազմաշերտ համակարգի նախատեսմամբ»,- ասել է նախարարը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---