Կաշառքի գործով 11 ձերբակալված կա, այդ թվում՝ Շենգավիթի թաղապետարանի նախկին ու ներկա պաշտոնյաներ

Կաշառքի գործով 11 ձերբակալված կա, այդ թվում՝ Շենգավիթի թաղապետարանի նախկին ու ներկա պաշտոնյաներ

PanARMENIAN.Net - Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել է, որ քրեական վարույթի շրջանակում կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 11 անձ, այդ թվում Շենգավիթ վարչական շրջանի ներկա և նախկին աշխատակիցներ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

«Այս լուրը ինքս էլ էի հաստատել և նշել, որ նրանցից միայն մեկն է ներկայիս աշխատակից։

Ցանկանում եմ տեղեկացնել, որ նշված աշխատակիցը դեռևս ապրիլ ամսին ազատվել է աշխատանքից և այս պահին ձերբակալված անձանց շրջանում Շենգավիթ վարչական շրջանի ներկայիս աշխատակից չկա»,–ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
---