Փոխնախարար․ Դպրոց ընդունվող 6 տարեկանից մեծ երեխան կսովորի տարիքին համապատասխան դասարանում

Փոխնախարար․ Դպրոց ընդունվող 6 տարեկանից մեծ երեխան կսովորի տարիքին համապատասխան դասարանում

PanARMENIAN.Net - Այս ուսումնական տարում առաջին անգամ կգործի այն կարգավորումը, որի համաձայն, երեխան, որը 6 տարեկանից մեծ է, պետք է նստի իր տարիքին համապատասխան դասարանում և կրթություն ստանա համապատասխան դասարանում: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արաքսիա Սվաջյանը:

Նա հիշեցրել է, որ դեռևս նախորդ տարի է ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել, որերեխաները սովորելու են իրենց համապատասխան տարքիային խմբերում, համապատասխան դասարաններում, բացառություն կկազմեն միայն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող այն երեխաները, որոնք ունեն մտավոր զարգացման խնդիրներ, հայտնում է Panorama.am-ը։

Հարցին՝ վերլուծության համաձայն, ինչո՞ւ են ծնողները հրաժարվում երեխաներին 6 տարեկանից ուղարկել դպրոց, փոխնախարարն ասել է, որ ամեն տարի դպրոցահասակ երեխաների մոտ 10 տոկոսը դպրոց չի գնում։

«Վիճակագրությունը ցույց է տալիս, որյուրաքանչյուր տարի դպրոց հաճախող երեխաների մոտ 10 տոկոսը դպրոց չի գնում։ Այդ երեխաները լրացում են կրթությունից դուրս մնացած երեխաների ցանկը»,–ասել է նա։

Պատճառները շատ տարբեր են։ Պատճառներից մեկը կարող է լինել զարգացման խանգարումները, որն օբյեկտիվ պատճառ է։

Բայց լինում են նաև դեպքեր, երբ ծնողները, տարբեր պատճառներով, նպատակահարմար չեն համարում երեխային ժամանակին դպրոց ուղարկել, երբեմն լրջությամբ չեն մոտենում տարիքի հարցին և ինքնուրույն որոշում են, թե երբ երեխան պետք է սկսի դպրոցական կրթությունը։

«Դա, բնականաբար, «Հանրակրթության մասին» օրենքով կարգավորված է, յուրաքանչյուր տարի բոլոր այն երեխաները, որոնց 6 տարին լրանում է տվյալ տարվա ընթացքում, պետք է դպրոց ընդունվեն»,–ասել է Սվաջյանը։

Նա նշել է, որ նման իրավիճակներում, անշուշտ, ռիսկեր առաջանում են, քանի որ երեխան կարող է հետ մնալ դասընթացից։ Սակայն դպրոցի ղեկավարներն արդեն ստացել են ցուցումներ, և առաջիկայում կանցկացվեն քննարկումներ, որոնց արդյունքում կձեռնարկվեն լրացուցիչ քայլեր, որպեսզի հնարավորինս արագ աջակցություն ցուցաբերվի երեխաներին՝ հասցնելով նրանց կրթական մակարդակը մինչև երկրորդ դասարանի պահանջներին։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---