Վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվությունը կխստացվի

Վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվությունը կխստացվի

PanARMENIAN.Net - Վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվությունը կխստացվի։ Կառավարությունը հավանություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը։

Վարժական հավաքներից խուսափելու դեպքում քաղաքացին կպատժվի տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:

Եթե անձը խուսափել է հավաքից ինքն իրեն վնաս պատճառելով, հիվանդություն ձևացնելով, փաստաթուղթ կեղծելով կամ այլ եղանակով խաբեության դիմելով, սահմանվում է ազատազրկում՝ երկուից հինգ տարի ժամկետով։

Այն քաղաքացիները, ովքեր կամովին ներկայանում են և մասնակցում վարժական հավաքներին, կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից։

Օրենքների նախագծերի փաթեթի համաձայն սահմանվում են քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերը, հստակեցվում է կատարվող հանցավոր արարքի նկարագրությունը, խստացվում է մի շարք ոչ իրավաչափ հանգամանքների զուգորդմամբ վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվությունը, ինչպես նաև հստակեցվում է ռազմական ոստիկանության լիազորությունների շրջանակը:

Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Ռազմական ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---