Ազատի զինկացարանի հրդեհի գործով զորամասի փոխհրամանատարը չի կալանավորվի

Ազատի զինկացարանի հրդեհի գործով զորամասի փոխհրամանատարը չի կալանավորվի

PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում բռնկված հրդեհի գործով զորամասի փոխհրամանատարը չի կալանավորվի։ Այդ մասին հայտնել է «ԷԼ ԷՍ ԷՅ» իրավաբանական ընկերությունը։

«Գործով մեղադրյալ Գ.Ա.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը, գործը քննող դատարանի որոշմամբ, փոփոխվել և կիրառվել է տնային կալանք` համակցված գրավով և բացակայելու արգելք խափանման միջոցներով:

2023թ. հունվարի 19-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում տեղի ունեցած ողբերգական դեպքի դատական քննության փուլում ՀՀ Պաշտպանության նախարարության համապատասխան զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալի` մեր վստահորդ և գործով մեղադրյալ Գ.Ա.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գործը քննող դատարանի որոշմամբ փոփոխվել և կիրառվել է տնային կալանք` համակցված գրավով և բացակայելու արգելք խափանման միջոցներով:

Դատարանի հիշյալ որոշման դեմ դատախազության կողմից բերված վերաքննիչ բողոքը մերժվել է, բողոքարկված դատական ակտը թողնվել է անփոփոխ:»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Հունվարի 19-ի գիշերը՝ մոտավորապես ժամը 01:30-ին, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում։ Ողբերգության հետևանքով զոհվել է 15 զինծառայող, ևս 7-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։

Դեպքից հետո 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու մի շարք բարձրաստիճան սպաներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից։ Քրեական գործեր են հարուցվել նաև Եղիշե Հակոբյանի, ինչպես նաև տվյալ զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի նկատմամբ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---