Վարդազարյանը պահանջում է դատարանում հարցաքննել Ջհանգիրյանին, Պողոսյանին և ՔՊ-ական պատգամավորներին![]() 15 մայիսի 2025 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով պաշտպանական կողմը պահանջ է ներկայացրել դատարանում հարցաքննել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր, ներկայումս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանին, ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանին, ԲԴԽ նախագահի նախկին պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին և Մարինա Պողոսյանին։ Նման միջնորդությամբ հանդես է եկել պաշտպան Արամ Օրբելյանը՝ դատավոր ՎՀե Դոլմազյանի նախագահությամբ Հակակոռուպցիոն դատարանում ընթացող նիստին, հայտնում է «Փաստինֆոն»։ ՔՊ-ական պատգամավորներին, Ջհանգիրյանին հարցաքննելու անհրաժեշտությունը պաշտպանության կողմը պայմանավորում է՝ նրանց կողմից նախապես քրեական գործի մասին տեղեկացված լինելու հանգամանքով։ 2025 թվականի մարտի 18-ին նախատեսված էր Հակակոռուպցիոն դատարանի՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, որոշման հրապարակումը Ռուբեն Վարդազարյանի գործով, սակայն դատարանը որոշում է ընդունել վերսկսել քննությունը՝ ելնելով ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հարցաքննության անհրաժեշտությունից։ Նշվում է, որ հիշյալ պատգամավորներն ԱԺ-ում Վարդազարյանին ուղղված հարցերի ժամանակ հղում են արել գործի նյութերին, իսկ Գագիկ Ջհանգիրյանը, ըստ պաշտպանների, նախկինում ուղղակիորեն հորդորել է Վարդազարյանին հրաժարական տալ՝ խոսելով քրեական գործի մասին, ինչը, իրենց գնահատմամբ, մատնանշում է քաղաքական ճնշումների առկայություն։ Ինչ վերաբերում է Մարինա Պողոսյանին, ապա դատարանում Անդրանիկ Սիմոնյանը մասնավորապես նշել է՝ «Մ. Պողոսյանի բերանի ծամոնը չդառնանք», ինչն ըստ պաշտպանական կողմի՝ ևս հիմք է նրա հարցաքննության անհրաժեշտության համար։ Բացի դրանից, Մարինա Պողոսյանը եղել է ԲԴԽ-ում, մասնակցել է վեթթինգի քննարկումներին, ուստի, ըստ պաշտպանների, անհրաժեշտ է ԲԴԽ-ից ճշտել՝ այցելել է նա խորհրդի գրասենյակ, արդյոք հանդիպումը ձայնագրվել է, թե ոչ։ Նշված հանգամանքների ուսումնասիրությունից հետո Ռուբեն Վարդազարյանը նույնպես հայտնել է դատարանում հարցաքննվելու պատրաստակամության մասին։ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել Հատուկ քննչական ծառայությունում՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ծառայողական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար։ Նրա նկատմամբ կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Քրեական գործը, որը հիմնվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հաղորդման վրա, ուղարկվել է դատարան 2021 թվականի սեպտեմբերին, սակայն մեկ տարվա ընթացքում չի հասել ապացույցների հետազոտման փուլին՝ մնալով նախապատրաստական փուլում։ Այնուհետև Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը որոշել է գործը ուղարկել Հակակոռուպցիոն դատարան՝ ըստ ընդդատության, և այժմ այն գտնվում է դատավոր Վահե Դոլմազյանի վարույթում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |