Զախարովա․ Լավրովի այցը Հայաստան մշակվում է![]() 15 մայիսի 2025 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան մշակվում է։ Նա հավելել է, որ այցի ժամկետների և օրակարգի մասին տեղեկատվությունը կհրապարակվի մոտ ապագայում, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Ինչ վերաբերում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցին Հայաստան, ապա կարող եմ ասել, որ այն մշակվում է։ Մենք անպայման ձեզ հետ կկիսվենք այս հարցի վերաբերյալ մանրամասն տեղեկություններով», — հայտարարել է Զախարովան ավանդական ճեպազրույցի ընթացքում։ Ավելի վաղ ՌԴ արտգործնախարարի առաջիկա այցի մասին հայտնել էր ՀՀ ԱԳՆ–ն: ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը նշել էր, որ արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի արտգործնախարարի այցի ճշգրիտ ամսաթիվը կհայտարարի այցին ավելի մոտ ժամկետում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |