Պարգը ելույթ կունենա մայիսի 15–ի եզրափակչում![]() 15 մայիսի 2025 - 17:37 AMT PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանի պատվիրակ Պարգը Survivor երգով հանդես կգա մայիսի 15–ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակչում` Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով ժամը 23:00-ին): Նա հանդես կգա 5–րդը։ Ելույթ կունենա 16 երկրի ներկայացուցիչ։ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը տեղեկացրել է, թե ինչպես կարելի է քվեարկել Հայաստանի պատվիրակի օգտին։ Նշվել է այն երկրների ցանկը, որտեղից հնարավոր է քվեարկություն իրականացնել։ Քվեարկելու համար հարկավոր է 05 թիվն ուղարկել տվյալ երկրում առանձնացված կարճ համարին: Հայաստանից մեր պատվիրակի օգտին քվեարկել հնարավոր չէ: «Ուշադրություն՝ քվեարկել կարող են նաև մրցույթին չմասնակցող երկրները. հարկավոր է մուտք գործել www.esc.vote կայք: Այս ձևով արված քվեարկությունը դիտարկվելու է որպես մեկ երկրից ստացված ձայն»,- նշում են Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունից։ Մրցույթի առաջին կիսաեզրափակչը անցկացվել է մայիսի 13-ին, իսկ եզրափակիչ փուլը նախատեսված է մայիսի 17-ին։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |