«Էլոլա» մածունում աղիքային ցուպիկի խմբի մանրէներ են հայտնաբերել

«Էլոլա» մածունում աղիքային ցուպիկի խմբի մանրէներ են հայտնաբերել

PanARMENIAN.Net - Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Էլոլա» փակ բաժնետիրական ընկերության կաթնամթերքի արտադրամասում։ Ստուգման ընթացքում կատարվել է տարբեր ապրանքատեսակների նմուշառում, որոնք փոխանցվել են լաբորատոր հետազոտության։

Տեսչական մարմինը հաղորդել է, որ լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ «Մածուն» 3․2% յուղայնությամբ արտադրատեսակի նմուշում հայտնաբերվել են մանրէաբանական ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, ինչն ըստ կանոնակարգերի, չի համապատասխանում սահմանված պահանջներին (Սյունիքի մարզ, գ․Վերիշեն)։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասում առանձին արտադրական գործընթացը կասեցվել է։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---