Հարությունյանը` Մերձավանի դպրոցում միջադեպի մասին․ Նույն որակումները չտանք ավելի քան 400,000 դպրոցականներին![]() 16 մայիսի 2025 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում ուսուցչի հետ տեղի ունեցած միջադեպին՝ հորդորելով զերծ մնալ ընդհանրացումներից։ «Մերձավանում տեղի ունեցածի համատեքստում ուզում եմ խնդրել, որ զերծ մնանք ընդհանրացումներից և նույն որակումները չտանք մեր ավելի քան 400 հազար դպրոցականներին: Նրանց գերակշիռ մեծամասնությունը փայլուն, դաստիարակված, խելացի երեխեք են, որոնք մեծ ապագա են ապահովելու մեր պետությանը: Շատ շփվեք նրանց հետ, ահագին բան կսովորեք»,-գրել է նա։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն, անդրադառնալով Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած դեպքին, որի ժամանակ պատմության ուսուցչի հանդեպ անպատշաճ վերաբերմունք է դրսևորվել, դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի, մի քանի ուսուցիչների, աշակերտների և ծնողների մասնակցությամբ` փոխնախարարն ասել է, որ անթույլատրելի ու դատապարտելի է որևէ ուսուցչի հանդեպ նման վերաբերմունքը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |