Պետդումայի պատգամավորը կոչ է արել ռուսաց լեզվի թեստը չհանձնած միգրանտ երեխաներին ուղարկել տուն

Պետդումայի պատգամավորը կոչ է արել ռուսաց լեզվի թեստը չհանձնած միգրանտ երեխաներին ուղարկել տուն

PanARMENIAN.Net - Պետդումայի աշխատանքի, սոցիալական քաղաքականության և վետերանների հարցերով հանձնաժողովի նախագահ Յարոսլավ Նիլովը «Ռուսաստան — Իսլամական աշխարհ» ֆորումի շրջանակներում կրածիք է հայտնել, որ այն միգրանտների երեխաները, ովքեր երեք անգամ չեն կարողացել հաջողությամբ հանձնել ռուսաց լեզվի իմացության քննությունը, որը անհրաժեշտ է ռուսական դպրոց ընդունվելու համար, պետք է վերադառնան հայրենիք և «սպասեն ծնողներին տանը»։

«Չեն կարող սովորել՝ պետք է ոչ միայն հնարավորություն տալ մեկ անգամ հանձնելու, երկրորդ անգամ վերահանձնելու, այլ սահմանափակել փորձերի քանակը։ Երեք անգամ։ Չստացվեց՝ գնում ես տուն, սպասում ես ծնողներին տանը։ Եվ վերջ», –նշել է Նիլովը, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Նա ավելի վաղ հայտնել էր, որ մշակել է օրինագիծ, որը սահմանափակում է միգրանտ երեխաների ռուսաց լեզվի իմացության քննության հանձնելու ժամկետը երկու տարով։ Նա հիշեցրել է, որ ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել օրենք, որը արգելում է դպրոցներում ընդունել միգրանտ երեխաներին, ովքեր չեն տիրապետում ռուսաց լեզվին, սակայն քննության հանձնելու փորձերի քանակը սահմանափակված չէ։

«Մենք տեսնում ենք տխուր վիճակագրություն, երբ հազար երեխաներից 30-ն են հանձնել քննությունը։ Ոմանք չունեն Ռուսաստանի տարածքում օրինական գտնվելու իրավունք, մյուսները չեն կարողացել լրացնել փաստաթղթերը, երրորդները չեն կարողացել հանձնել քննությունը», — ընդգծել է Նիլովը։

Նրա խոսքերով, սա վկայում է այն մասին, որ Պետդումայի պատգամավորները ճիշտ որոշում են կայացրել՝ մշակելով և ընդունելով միգրանտ երեխաների քննության անհրաժեշտության մասին օրենքը։

«Եթե դա չարվի, ապա այս ամբողջ հանրությունը, որը չի կարող սովորել, մեր կրթական հաստատություններում գտնվելով, կշեղեր ուսուցիչների ուշադրությունը և ընդհանուր առմամբ կնվազեցներ ռուս երեխաների կրթության մակարդակը»,–նշել է Նիլովը։

Նա նաև հավելել է, որ ուսուցիչները կրթական գործընթացում իրենց ժամանակի մեծ մասը նվիրում են «այն երեխաներին, ովքեր չեն կարող սովորել», ինչի հետևանքով ռուսաստանցի երեխաները «չեն կարող հանձնել ԵԳԵ և ՕԳԵ»։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---